-
04.10.2020|
12:11
Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ,-հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
04.10.2020|
11:53
Կռիվների 6-րդ օրը Հայաստանի ՊՆ նախարարությունը հաղորդեց, որ ակտիվ մարտեր հետևակի մասնակցությամբ Ղարաբաղում հիմա չկա՝ կողմերը շարունակում են հրաձգությունը հրանոթներով ու դրոններով: Թուրքիայյի նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը կռվելու է մինչև հաղթական ավարտ:
-
04.10.2020|
11:47
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրած վարձկանները ընդլայնում են իրենց գործունեության դաշտը:
-
04.10.2020|
11:19
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։
-
04.10.2020|
11:18
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից րոպեներ հետո նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»:
-
04.10.2020|
10:49
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
-
04.10.2020|
10:07
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն Արցախում է։
-
-
03.10.2020|
22:07
AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:
-
03.10.2020|
22:04
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։